HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Վարդանյանի խափանման միջոցն ընտրվեց տնային կալանք և 7 մլն դրամ գրավ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանած Սամվել Վարդանյանի նկատմամբ կալանք չկիրառել, այլ տնային կալանք և 7 մլն դրամ գրավ սահմանել:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային ավտոմեքենայում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էին և կեսգիշերին քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Վարչության շենքից 1-2 րոպե հեռանալուց հետո ուղեկցող երկու ոստիկանի մոտ միաժամանակ «բնական կարիքները» հոգալու անհրաժեշտություն է առաջացել, և Սամվելին թողել են ավտոմեքենայի մեջ ու գնացել: Դիմակավորված անձինք մոտեցել են ձեռնաշղթաներով կապված Սամվելին, դուրս հանել ավտոմեքենայից և ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի մասին նրա փաստաբաններն իմացել են պատահմամբ, երբ ապրիլի 16-ին ԱԺ պատգամավորները տեսակցության են գնացել Սամվելին, և վերջինս մանրամասներ է փոխանցել:

Սամվելն իր պաշտպանին պատմել է, որ բնական կարիքները հոգալու նպատակով ոստիկանության երկու աշխատակիցներն իջել են ավտոմեքենայից, կարճ ժամանակ անց ամբողջությամբ սև հագնված դիմակավորված անձինք, որոնցից Սամվելը 3 հոգու է տեսել, մեքենայից դուրս են հանել տղային, տարել են մի քանի մետր հեռու, խոտածածկ հատվածում ստիպել են ծնկել, գլխից բռնած հարվածել են գետնին, որից հետո հարվածել են ձեռքերով: Ծեծը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով:

Դիմակավորված անձինք պահանջել են, որ Սամվելը կրկնի իր վերաբերյալ սեռական բնույթի հայհոյանքները: Սամվելը հրաժարվել ու ըմբոստացել է, ինչից հետո թքել են տղայի վրա: 

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ դիմակավորված անձինք իջեցրել են նաև Սամվելի տաբատը, փայտը պահել են ոտքերի արանքում, սակայն որևէ գործողություն չեն կատարել:

Սամվելի նկատմամբ կիրառված բռնության դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել: Ներքին գործերի նախարարությունից միայն հայտնել են, որ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու հայտարարությունների հիման վրա: 

Լուսանկարում՝ Սամվել Վարդանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter