HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա թրավել» ընկերության աշխատակիցը մահացել է կայծակնահարումից

Հուլիսի 13-ին` ժամը 12.27-ին, ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան Քարե լճից դեպի հարավային գագաթ ընկած հատվածում կայծակնահարված մարդ կա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ԱԻՆ-ն տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը:

Ժամը 15.53-ին փրկարարներն անանցանելի ճանապահներով իջեցրել և Արագածոտնի մարզային ոստիկանության աշխատակիցներին են հանձնել «Արմենիա թրավել» ընկերության աշխատակից` 1957 թ. ծնված Արմենակ Միքայելյանի դին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter