HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնձորեսկ գյուղի մոտ մեքենա է շրջվել. կան տուժածներ

Այսօր` ժամը 00.46-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 13 OO 214 պ/հ-ի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ մեքենայի ուղևորներ, 1965 թ. ծնված Արմեն, 1995 թ. ծնված Մնացական և 2006 թ. ծնված Դանիել Արփինյաններին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Գորիսի հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Գագիկ Հովհաննիսյանին, ուղևորներ` նույն գյուղի բնակիչներ, 1964 թ. ծնված Աննա և 1993 թ. ծնված Պերճուհի Արփինյաններին, որոնք նույնպես տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի մաս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter