HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 22 հայտ:

Հանդիպման ավարտին փոխվարչապետը համապատասխան ցուցումներ է տվել դեռևս չհաստատված որոշ նախագծերը լրամշակելու ուղղությամբ համայնքների հետ լրացուցիչ քննարկումներ անցկացնել՝ նպատակ ունենալով ապահովել ծրագրերի տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու բարելավել ներկայացված նախագծային փաթեթները»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter