
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի ռազմական օգնության տրամադրումը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները հավանություն են տվել Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու մասին օրինագծին: Դրան կողմ է քվեարկել 311 կոնգրեսական, դեմ՝ 112-ը:
Հավանության արժանացած փաստաթուղթը նախատեսում է Ուկրաինային գրեթե 61 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։
Այդ գումարից մոտ 23 միլիարդ դոլարը նախատեսված է ամերիկյան զենքի պաշարները համալրելու համար, 11 միլիարդ դոլարը՝ տարածաշրջանում ԱՄՆ գործողությունների ֆինանսավորման համար, ևս մոտ 14 միլիարդ դոլարը՝ սպառազինության և պաշտպանության ժամանակակից համակարգեր գնելու համար: Ուկրաինայի համար սպառազինության նպատակով կհատկացվի 23,2 միլիարդ դոլար։
Բացի այդ, փաստաթուղթն ԱՄՆ նախագահին պարտավորեցնում է Ուկրաինային տրամադրել ATACMS տեսակի հեռահար հրթիռներ։ Սակայն Սպիտակ տան ղեկավարը կարող է հետաձգել այդ որոշումը, եթե համարի, որ հրթիռների փոխանցումը կարող է վնասել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին:
Փաստաթուղթը պետք է ստանա նաև Սենատի հավանությունը, որից հետո այն կստորագրի ԱՄՆ նախագահը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատում երկու կուսակցությունների անդամներին և խոսնակին՝ «կենսական նշանակության այս օրինագծին հավանություն տալու համար»:
I am grateful to the United States House of Representatives, both parties, and personally Speaker Mike Johnson for the decision that keeps history on the right track.
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) April 20, 2024
Democracy and freedom will always have global significance and will never fail as long as America helps to…
ԱՄՆ Կոնգրեսը անցած աշնանից ի վեր չէր կարողանում հաստատել Ուկրաինային 61 միլիարդ դոլարի ռազմական օգնության հատկացման փաթեթը՝ հանրապետականների և դեմոկրատների միջև տարաձայնությունների պատճառով: Կիևի համար ռազմական օգնության այս փաթեթը ներառված էր «ԱՄՆ ազգային անվտանգության մասին» միասնական օրինագծում, որը հանրապետականները հրաժարվում էին ընդունել՝ դրանում ամերիկյան սահմանի պաշտպանությանն ուղղված միջոցների բացակայության պատճառով:
Այս տարվա ապրիլին մեկ օրինագծի փոխարեն ներկայացվել էր Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնության մասին առանձին օրենսդրական նախագծեր, ինչպես նաև «ԱՄՆ ազգային անվտանգության մասին» օրինագիծը, որը վերաբերում է Ուկրաինային օգնության նպատակով ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանը, Tiktok-ի արգելափակմանը և Իրանի դեմ նոր պատժամիջոցներին:
Լուսանկարը՝ Ken Cedeno/Reuters
Մեկնաբանել