
Մեմֆիսում երեկույթներից մեկի ժամանակ հրաձգություն է եղել. կա 2 զոհ
ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում երեկույթներից մեկի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, վեցն էլ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ մասին ապրիլի 21-ին հայտնել է ոստիկանության քաղաքային դեպարտամենտը:
«Հետագա հետաքննության ընթացքում մենք իմացանք, որ ընդհանուր առմամբ ութ տուժած կա, որոնցից երկուսը մահացել են դեպքի վայրում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ոստիկանության մամուլի ծառայությունը։
***INVESTIGATION UPDATE*** pic.twitter.com/cYMUB4mPpX
— Memphis Police Dept (@MEM_PoliceDept) April 21, 2024
Վեց տուժածներից միայն մեկն է գտնվում ծայրահեղ ծանր վիճակում, ևս մեկ տուժած արդեն դուրս է գրվել:
Ոստիկանությունում նաև հստակեցրել են, որ ավելի վաղ գերատեսչության 14 տուժածների մասին տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Մենք կարծում ենք, որ սխալը տեղի է ունեցել, քանի որ մի քանի զոհերի մասին մի քանի անգամ է հաղորդվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ապրիլի 20-ին, փողոցային երեկույթներից մեկի ժամանակ, որն անց էր կացվել առանց թույլտվության։ Ընդհանուր առմամբ, դրան ներկա է եղել մոտ 200-300 մարդ։
Ապրիլի 15-ին էլ ամերիկյան Fox 8 հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքի գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 1 կին, ևս 11 մարդ էլ ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ականատեսների խոսքով՝ կինը տեղում մահացել էր։ Նախաքննությունը շարունակվում է:
Լուսանկարը՝ WHBQ-ի
Մեկնաբանել