HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել կանանց երթեր. նրանք բողոքում են օտարերկրյա գործակալների վիճահարույց օրինագծի դեմ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում և մի շարք քաղաքներում կանանց երթ է անցկացվել՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրական նախագծի: Այդ մասին գրում է Европейская правда-ն՝ հղում անելով Sova-ին։

Վրաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև Գորիում, Մառնեուլում, Ախմետայում, Բոլնիսում, Բաթումում, Օզուրգեթում, Ծնորում, կանայք դուրս են եկել իրենց բողոքն արտահայտնելու վիճահարույց այս օրենսդրական նախագծի դեմ, որը, ինչպես պնդում են վրացական քաղհասարակությունն ու ընդդիմադիր գործիչները, վատթարացնում է Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակը, չեղյալ հայտարարում իշխանական կուսակցության հասցեին քննադատությունը:

Բողոքի ցույցերի ժամանակ օրինագծի դեմ հանդես եկող քաղաքացիները հավաքվում են Առաջին հանրապետության հրապարակում և շարժվում Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանը: Սովորաբար նրանք կրում են Վրաստանի և Եվրամիության դրոշները։

Կանանց երթի կազմակերպիչներն ընդգծել են, որ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների համար գենդերային քվոտաների վերացումը ընդհանուր նպատակ ունեն՝ «պահպանել իշխանությունը, ինչն էլ ավելի մեծ վտանգ է ներկայացնում Վրաստանում բնակվող բոլոր կանանց համար»:

Ինչպես հայտնի է, չնայած Արևմուտքի և քաղաքացիական հասարակության անհամաձայնությանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ոչինչ չի կարող խանգարել այս օրենսդրական նախագծի վերջնական ընդունմանը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի վիճահարույց այս նախագծի վրա, սակայն խոստովանել է, որ իր վետոն, ամենայն հավանականությամբ, քվեարկության միջոցով չեղյալ կհայտարարվի խորհրդարանի կողմից։

Լուսանկարը՝ Guram Muradov/Civil.ge

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter