
28-ամյա երիտասարդը նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ և մահացել
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք։
Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։
«Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)»,- նշվում է հաղորդագրությունում։
Փրկարար ծառայությունը դեպքի վերաբերյալ հաղորդագրության մեջ նշել է, որ հնարավոր է՝ կատարվածը ինքնասպանություն է։
«Վագոնի տակ հայտնաբերվել է քաղաքացի Ա․ Բ․-ի (ծնված 1996 թ․) դին։ Փրկարարները դին դուրս են բերել վագոնի տակից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել