
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում: Հայտնում են քաղաքապետարանից։
Մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայից դեպի Քոչարի փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի առանձին լուսացույցով: Միաժամանակ նշված խաչմերուկում կկատարվի լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել