
Պուտինն ու Փաշինյանը կարող են շփումներ ունենալ կարճաժամկետ հեռանկարում. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս հնարավոր անձնական շփման ընթացքում կկարողանան քննարկել արդիական հարցեր: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այն հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ Երևանը կպահանջի Հայաստանից դուրս բերել ռուսական 102-րդ ռազմաբազան, Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Այդ մասին որևէ ազդանշան չի եղել»:
«Մենք ակնկալում ենք, որ արդեն կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինին և վարչապետ Փաշինյանին հնարավորություն կընձեռնվի անձամբ քննարկել և այս, և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է Պեսկովը։
Վերջին ամիսներին Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները լարված են։ Պատճառը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ռուսական կողմի ոչ միանշանակ վերաբերմունքն է, ինչը Երևանում անվանում են «ոչ դաշնակցային»։ Մոսկվան պնդում է, թե ինքը շարունակում է կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները, այդ թվում ՀԱՊԿ մասով, սակայն Երևանում Մոսկվային ու ողջ ՀԱՊԿ-ին մեղադրում են իր պարտականությունների թերացման ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը չպահպանելու մեջ։
Լուսանկարը՝ Sputnik / Кирилл Каллиников
Մեկնաբանել