Փրկարարները կանխել են 4 անձի ջրահեղձումը. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Այսօր` ժամը 09:15-ին, Վայոց ձորի մարզի Արփի գյուղից ահազանգ է ստացվել, որ գյուղի «Արփա» ՋԷԿ-ը սնուցող ջրանցքի սկզբնամասում մարդ է ընկել ջուրը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը:
ժամը 09.30-ին փրկարարները` բնակիչների օգնությամբ ջրից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչներ` 1966թ.. ծնված Հուսիկ և 1990թ. ծնված Հակոբ Բավեյաններին, 1990 թ. ծնված Նարեկ Մարգարյանին և 1990թ. ծնված Անդրանիկ Թորոսյանին:
Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` Նարեկ Մարգարյանի առողջական վիճակը ծանր է, իսկ մյուս տուժածներինը` միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել