
Էրդողանը ՀՀ իշխանություններին կոչ է անում աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողությունների պայմաններում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար:
«Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները (նկատի ունի Հայոց ցեղասպանությունը, խմբ.), ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից։ Հիմա Փաշինյանը դա էլ է հասկանում։ Այժմ ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ: Ես հույս ունեմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ձգել է Սփյուռքը, ու կընտրի պայծառ ապագայի համար նոր մեկնարկներ»,- Իրաքից վերադարձի ճանապարհին լրագրողներին ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ «հնարավորությունների պատուհանը միշտ չի բացվելու, և անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը»։
Լուսանկարը՝ Afolabi Sotunde/REUTERS
Մեկնաբանել