
Բաքուն համաձայնել է մասնակցել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը
Բաքուն համաձայնել է մասնակցել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ընդ որում, ըստ Ալիևի, առաջարկը եղել է ղազախական կողմինը։
«Ղազախստանը դիմել է մեզ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով։ Մենք համաձայնել ենք»,- հայտարարել է Ալիևը։
Նրա փոխանցմամբ՝ եթե Հայաստանը ևս դրական պատասխան տա, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանի տարածքում։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հայաստան էր այցելել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Մինչ այդ նա պաշտոնական այցով գտնվում էր նաև Բաքվում։ Ենթադրաբար, այդ առաջարկն արվել է Բաքու և Երևան Տոկաևի այցի ընթացքում։ Թե ինչ արձագանք է տվել Երևանը, դեռևս հայտնի չէ։
Լուսանկարը՝ AP Photo/Ebrahimm Noroozi
Մեկնաբանել