HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ հնարավոր է ստուգել E-Mark հավելվածի միջոցով

Պետական եկամուտների կոմիտեն E-Mark հավելվածի մասին հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքները վաճառքից առաջ դրոշմավորվում են DataMatrix ծածկագրով, որն անհատական է ապրանքի յուրաքանչյուր միավորի համար։ Ծածկագիրը գրանցվում է համակարգում և վերջնական սպառման ժամանակ սկանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Ապրանքների դրոշմավորման նպատակն է իրականացնել վերահսկողություն շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ: Ապրանքի իսկությունը և սպառման ժամկետը ստուգելու համար կարող եք ներրբեռնել E-Mark հավելվածը, սքանավորել ապրանքի DataMatrix ծածկագիրը։ Արդյունքում՝ որակի վերահսկողությունը գտնվում է սպառողի ձեռքում: Դրոշմավորումը կարևոր է սպառողի, գործարարի և պետության համար։

Հարցերի դեպքում դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև ազգային օպերատոր «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին (www.e-mark.am, [email protected], հեռ։  +374 10 300 300)»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter