HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Հող ու ջուր»․ Տիգրան Համասյանի համերգը Խուստուփ լեռան ստորոտում (լուսանկարներ)

«Կա գերագույն արժեք` բնություն, բնությունից ծնված մարդ, մարդուց ծնված մշակույթ:
Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը»․ Տիգրան Համասյան

Ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 09:05-ին, Տիգրան Համասյանը համերգով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խուստուփ լեռան հարևանությամբ գտնվող Փսկու Խութում (K7)։ Համերգի խորագիրն էր՝ «Հող ու ջուր» - Տիգրան Համասյան։ Համերգն անվճար էր։

Համասյանին նվագակցում էին Արման Մնացականյանը՝ հարվածային գործիքներ, Մարկ Կարապետյանը՝ բաս կիթառ։

Միջոցառմանը մասնակցելու համար շատերը նախորդ օրը վրաններով եկել էին Խուստուփի լանջ, ոմանք էլ գիշերել էին Կապանի ու այլ համայքների հյուրատներում, Վերին Վաչագան գյուղում։

Խուստուփի լանջ ռոյալը բերվել է ուղղաթիռով։ 

Համերգի կազմակերպիչ Հայկ Բարսեղյանի մոտավոր հաշվարկով 3500-4000 մասնակից է եղել համերգին, ըստ նրա, այս համերգի հիմնական նպատակը մշակույթի ու բնության միջոցով մարդկանց համախմբումն էր, այդ պատճառով միջոցառման համար ընտրվել է հայ ժողովրդի համար խորհրդանշական լեռը՝ Խուստուփը։

Հաջորդ օրը՝ ապրիլի 22-ին, Համասյանը նվագել է նաև Սյունիքի մարզի Շվանիձոր համայնքի մշակույթի տանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter