HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱՄՆ պաշտոնյան «նախանձում» է հայ օլիգարխներին

Նյու Յորքի մարդու իրավունքների հանձնակատար Պատրիսիա Գաթլինգը գլխավորում է մի հանձնաժողով, որը զբաղվում է քաղաքի 8 միլիոն բնակչության իրավունքների պաշտպանությամբ: Պ. Գեթլինգը 20 տարի աշխատել է քաղաքի դատախազությունում, զբաղեցրել է նաեւ դատախազի պաշտոնը: Իսկ հանձնաժողովը ղեկավարում է արդեն 9 տարի:

Նրա հետ հանդիպեցինք ԱՄՆ պետդեպարտամենտի կազմակերպած «Միջազգային այցելու» ծրագրի շրջանակներում: Պ. Գաթլինգը զարմացած էր ԶԼՄ-ների դեմ հայաստանյան պաշտոնյաների «գրոհներից»: Ամերիկացի պաշտոնյան ինչ-որ տեղ էլ նախանձեց մեր օլիգարխներին, որ ինքը զրկված է լրագրողներին դատի տալու իրավունքից:

Պատրիսիա Գաթլինգն ասաց, թե գրեթե ամեն օր ինքը մամուլի ուշադրության կենտրոնում է: Իր մասին գրում են քննադատական հոդվածներ, նույնիսկ զրպարտել են իրեն, բայց երբեւէ իր մտքով չի անցել լրագրողին դատի տալ ու ֆինանսական պահանջով սնանկացնել լրատվամիջոցին:

«ԶԼՄ-ները կարող են այսօր քեզ սիրել, իսկ վաղը` ատել: Ինչի մասին ուզում են թող գրեն, դա իրենց իրավունքն է: Ես հասարակական գործիչ եմ եւ ուշադրության կենտրոնում եմ, բնական է, որ իմ մասին պիտի լավ կամ վատ բաներ գրեն: Լրագրողներն իրավունք ունեն գրել այն ամենը, ինչ ուզում են, դա իրենց մասնագիտական աշխատանքն է, եւ ես, լինելով հասարակական գործիչ, իրավունք չունեմ նրանց պարտադրել կամ դատի տալ, որ իմ մասին միայն լավ բաներ գրեն»,-ասում է Պատրիսիա Գաթլինգը:

Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ օրենսդրությունը արգելում է հասարակական, քաղաքական գործիչներին դատի տալ լրագրողին կամ լրատվամիջոցին, ինչ է, թե նրա գրած հոդվածն իր սրտով չէ:

Ըստ Պ. Գեյթլինգի` լրատվամիջոցների հրապարակած հոդվածներին ինքն արձագանքում է միայն պարզաբանումներով:

Երբ տեղեկացավ, որ Հայաստանում պաշտոնյաները իրար հետեւից դատական հայցեր են ներկայացնում լրատվամիջոցների դեմ, կատակով ասաց. «Բա մենք նման հնարավորություն չունենայինք»:

Մեկնաբանություններ (1)

Լինա
Բա մենք նման հնարավորություն չունենայինք,որ մեր երկրում էլ լրագրողներին դատի տալը արգելվեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter