HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Սիրիահայը պատռել ու դեն է նետել «Արմավիա»-ից ձեռք բերած հետդարձի տոմսը

«Արմավիան» սիրիահայերին պարտադրում է գնել միայն Հալեպ-Երևան-Հալեպ ավիատոմսեր` հասկանալով, որ Սիրիայից դուրս գալ ցանկացող հայերի մեծամասնությունը ետ չի վերադառնալու, քանի որ այդ երկրում լարված իրավիճակ է:

Օրերս Սիրիայից ժամանած Հարութը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է և ցանկանում է մշտական բնակություն հաստատել և աշխատել Հայաստանում, մեծ դժգոհություն է հայտնում հայկական ավիափոխադրողից: Ասուլիսի ժամանակ նա նշեց, որ Հալեպից Երևան վերջին տարում «Արմավիան» չվերթ չի իրականացրել, իսկ անցած երկուշաբթի տեղի ունեցած առաջին չվերթի տոմսը, նախորդ տարվա համեմատ, 150 դոլարով թանկացել է: «Արմավիա»-ի երկկողմանի տոմսն արժե 670 դոլար, ինչը բավականին մեծ գումար է Հալեպում բնակվող հայերի համար:

Սիրիական ավիաընկերության տոմսի արժեքը 470 դոլար է, սակայն այն հնարավոր չէ ձեռք բերել, քանի որ տոմսեր չկան: Իսկ ահա «Արմավիա» ընկերության Երևան-Հալեպ ուղետոմսն արժե 320 դոլար: Սակայն նույնիսկ այդպիսի պայմաններով ինքնաթիռի տոմս անմիջապես ձեռք բերել հնարավոր չէ, նախ պետք է գրանցվել և սպասել հերթի: Հարութը երկար սպասել չէր կարող և փորձել է ավտոբուսով գալ, սակայն Թուրքիայի սահմանն անցնել Սիրիայից նրան թույլ չեն տվել: Նա վերադարձել է Հալեպ, որտեղ ուղետոմս ստանալու իր հերթն, այնուամենայնիվ, հասել է: Ետադարձի տոմսը Հարութն արդեն պատռել ու դեն է նետել:

Հարութը հայտնեց նաև, որ սիրիահայերի համար գործում են միայն Հայաստանի և Ռուսաստանի դեսպանատները, և հայերը հնարավորություն չունեն այլ երկրներ ուղիղ չվերթով մեկնել: 

Մեկնաբանություններ (6)

Tamara
Արմավիան արդեն վաղուցա համը հանել նոր չի: Ես ինքս 2 դիմում բողոք եմ ներկայացռել դեռ 2007-2009 թթ.. Դրա համար ել ինքնաթիռները դատարկ են թռչում: Վերջերս 2 անգամ օգտվեցի, 8 -9 մարդ կար ընդամենը ինքնաթիռում, չվերթը հետաձգելուց ու միացնելւց հետո: Այդ օրը 5 ինքնաթիռ էի փոխել, ամեն ինչ ժամանակին ու նորմալ, բայց երբ հասա ԱՄՆ -ից Մոսկվա պրոբլեմները սկսվեցին, քանի որ չվերթը հետաձգվեց 12 ժամով: Ես արդեն խրատվել էի ու Արմավիայի տոմս չէի գնի, սակայն միջազգային կազմակերպությունն էր ինզ համար գնել իմանալով որ Ավստրիական ավիաուղիներով են գնում, սակայն վոնց պարզվեց հենց Արմավիան էր կատարում այդ թռիչքը: Տեսնես ինչ անգրագե:տ մասնագետներ են մենեջմենթով ու մարքեթինգով զբաղվում? Բոլորովին ճիշտ ու ճկուն քաղաքականություն չունեն, մենակ մտածում են թե ինչպես մառդկանց գռփեն:
STS
1-ին-ի միտքը ճիշտ էր: Հայաստանում ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՊՐԵԼՈՒ եկած սիրիահայը դեռ կգնի տոմս, եվ միգուցե նորից արմավիայի......
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես «Արմավիայով» մի քանի անգամ թռել եմ Ամստերդամ-Երևան-Ամստերդամ: Անկեղծ ասած, թռիչքը և սպասարկումը լավ էր ու ժամանակին: Ուղղակի տոմսերը ՇԱՏ թանկ են (մոտ(500 եվրո)-ինքնաթիռը կիսադատարկ էր. դրա համար է «Արմավիան» համաձայնվում Հայաստան դեպորտ արվողներին փոխադրել,որը նաև ուղևորի համար տհաճ,տխուր ու երբեմն ցնցող տեսարան է: Մյուս տհաճ բանը այն է,որ Երևան-Ամստերդամ թռիչքը առավոտը 6-ին է:Ամբողջ գիշեր չես քնում- գումարած 5 ժամ թռիչք: Իսկական ՏԱՆՋԱՆՔ է. 2 օր հետ չես գալիս ու չես ուզում նորից նույնը կրկնես: Համաձայն եմ,որ իրենք լավ մենեջմենտի պրոբլեմ ունեն և մտածում են միայն ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ շահույթի մասին. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏԻ (Goodwill-ի) մասին կարծես չեն մտածում:................................................................................................. Հարգելի «Արմավիա» , ԷԺԱՆԱՑՐԵՔ տոմսերը և ընտրեք հարմար ժամեր- ԿՐԿՆԱԿԻ շահույթ կունենաք միջին/երկարաժամկետ կտրվածքով:.................................................................................................... Իսկ ինչ վերաբերում է Սիրիահայերին- «Արմավիան» կարող է,որպես ազգային ավիաընկերություն, ընդառաջ գնալ իրենց.մարդիկ նեղության մեջ են:
Կարեն
նույն «Արմավիան» հուլիսի 15-ի Երևան-Լիոն չվերթը առանց բացատրության և որևէ պարզաբանման 07.30 -ից տեղափոխեց երեկոյան 19.30-ը:Ընկերության պատասխանատուն հրաժարվեց մեկնաբանություններից`խորհուրդ տալով դիմել ընկերություն (կիրակի առավոտյան 06.00-ին...)
Aaron
Մենք չունենք իշխանություն, պարզապես չկա: Սրանք ոչնչություն են: Երբ հայրենիքը կարիք ունի, լավ էլ օգտվում է սփյուռքի օգնությունից, իսկ երբ սփյուռքը հայրենիքի կարիքն ունի, հայրենիքը լռում է, քցում է սփյուռքահային: Տվյալ պարագայում ես տարբերություն չեմ տեսնում Արմավիայի եւ մեր չեղած իշխանությունների միջեւ: Ամոթ սրանց.....
drizzlebrain
Ոչինչ, հետո կսթափվի, կափսոսա իր արածի համար, նորրը կգնի և կհասկանա ու կգնահատիԱրմավիայի հեռատեսությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter