HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամառային զորակոչ՝ հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը

Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:

Ըստ այդմ՝ նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2024 թ. հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2024թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ 2022թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն իրականացվել է 2022թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:

Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել 2023-2024թթ. ընթացքում օրենսդրական փոփոխությունների և լրացումների արդյունքում կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների, 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած (2024թ. փետրվարի 12-ից հետո դիմելու հիման վրա) և օտարերկրյա պետությունում համապատասխան ժամկետով համապատասխան ծառայություն չանցած, ինչպես նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած (2024թ. փետրվարի 12-ի դրությամբ) ու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիների զորակոչի հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter