
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիված զբոսայգին բարեկարգվել է
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ զբոսայգում կառուցվել են նոր ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, զրուցատաղավարներ և աղբամաններ: Արդիականացվել է լուսավորությա և ոռոգման ցանցը:
Ամբողջությամբ սալիկապատվել և նորոգվել է շատրվանային համակարգը:
Ընթացքի մեջ են նաև Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիված հուշահամալիրի վերականգնման աշխատանքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել