HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կքննարկեն Արաքս գետի ջրօգտագործման խնդիրները և անդրսահմանային Խաղաղության այգի հիմնելու հարցերը

2012թ հուլիսի 16-ից 18-ը պաշտոնական այցով  Հայաստան է ժամանելու  ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությունը:

Այցի նպատակն է քննարկել Արաքս գետի ջրօգտագործման խնդիրները և անդրսահմանային խաղաղության այգու (պարկի) հիմնման հարցերը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և ԻԻՀ փոխնախագահի, Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի կողմից կստորագրվի Փորձագիտական խմբերի իրականացրած աշխատանքների արդյունքում կազմված արձանագրությունը:

Դեռևս 2011թ. դեկտեմբերին բնապահպանության նախարարը ընդունեց ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին, հանդիպման ժամանակ քննարկվեց և ձեռք բերվեց համաձայնություն երկու երկրների ընդհանուր սահմանում ստեղծել Անդրսահմանային պահպանվող տարածք` բարեկամության և խաղաղության այգի կառուցելու նպատակով:

2012թ մարտի 3-ից 5-ը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հրավերով Թեհրան  էր ժամանել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ժամանակ երկու  կողմերի միջև ստորագրվել էր «Բնապահպանական համագործակցության հուշագիր», որի առանցքային կետերն են. 

  • Արաքս գետի հայ-իրանական մոնիթորինգի իրականացման, ջրի որակի բարելավման և աղտոտման աղբյուրների նկատմամբ հսկողության իրականացումը, 
  • անդրսահմանային պահպանվող տարածքի ստեղծման հարցերը,
  • բնապահպանական կրթական հարցերով ուսանողների փոխայցելությունների կազմակերպումը:

Կողմերը` համագործակցությունը երկու երկրների միջև  բնութագրում են որպես կայունության և խաղաղության խորհրդանիշ: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter