
Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ 4 զոհ և 9 տուժած կա (թարմացված)
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 17:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկական մարտական հաշվարկներ:
Ըստ նախնական տվյալների՝ կա 4 զոհ և 9 տուժած:
Ավելի վաղ հայտարարվել էր 3 զոհի և 6 տուժածի մասին։
Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել