
Փաշինյանին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած հղի կնոջ գործով դատավճիռ դեռ չկա
2022-ի ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցի խաչմերուկում Փաշինյանին ուղեկցող ոստիկանական մեքենաներից մեկը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին, որը հղիության 8-րդ ամսում էր։ Կնոջը հիվանդանոց էին հասցրել արդեն մահացած։
Սոնային վրաերթի ենթարկողը ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն էր։
Այս ուրբաթ՝ ապրիլի 26-ին, մի խումբ քաղաքացիներ հավաքվել էինք Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ Սոնայի հիշատակին նվիրված մոմավառությանը մասնակցելու համար։
«Հետք» փոդքասթի այս էպիզոդում զրուցել ենք դատարանում Սոնայի ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ, որը պատմել է մանրամասներ դատական գործից։
Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/
Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր:
Apple podcast - https://podcasts.apple.com/am/podcast/hetq/id1475615529
Google podcast - https://podcasts.google.com/feed/aHR0cHM6Ly9oZXRxLmFtL2h5L3Jzcy9wb2RjYXN0
Spotify - https://open.spotify.com/show/5n476DM7sUNMJus6EHyHFm
Փոդքասթի երաժշտությունը հատուկ մեզ համար գրեց yozemal-ը
Մեկնաբանել