HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 12 000 դիմորդ արդեն ուսանող է դարձել

Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, մասնավորապես, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքների ներկայացում, ատեստատ չներկայացրած դիմորդների ատեստատների ներկայացման հարցի քննարկում, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի 105-106-րդ և 108-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010թվականի N 447–Ն որոշմամբ հաստատված պահուստային տեղերից Մեղրիին հատկացված 6 տեղերի /ԵՊԲՀ' 2 և ՀՊՄՀ' 4/ մրցույթի անցկացում և հաստատում:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ ՊՆ ներկայացվող, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի հավակնող արական սեռի դիմորդների ցուցակի նախապատրաստման, ԼՂՀ նպատակային ընդունելության ամփոփման և ըստ բուհերի ընդունելության ցուցակի հաստատման, ինչպես նաև քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների /գրությունների/ քննարկման հարցեր: Վերոնշյալ հարցերը ներկայացրել և համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ով, մասնավորապես, տեղեկացրել է, այս տարի ՀՀ բուհեր է ընդունվել 12108 դիմորդ, որոնցից 10470-ը' վճարովի, իսկ 1638-ը' անվճար ուսուցման համակարգ:

Համաձայն ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի 108-րդ կետի' այս տարի առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվել միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների 7 հաղթող, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների 19 մրցանակակիր, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատաuխան մաuնագիտությունները:

Նիստի ավարտին քննարկվել են նաև ընդունելության արդյունքում թափուր մնացած տեղերի վերաբաշխման և լրացուցիչ փուլի համար ըստ մասնագիտությունների տեղերի ներկայացման հարցեր:
ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները որոշ բուհեր կսկեն հրապարակել արդեն այսօր երեկոյան: Ամբողջական արդյունքները հայտնի կլինեն վաղը' հուլիսի 15-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter