
Վիդեոմոնտաժի ապագան AI ժամանակաշրջանում
Արհեստական բանականության (ԱԲ) միջոցով Adobe Premiere Pro-ում շուտով հնարավոր կլինի կադրերը խմբագրել այնպես, ինչպես օրինակ նկարները Photoshop-ում: Եթե, օրինակ, կադրում ձեզ դուր չի գալիս ծառի դիրքը, արհեստական բանականությունը ձեզ կօգնի հեռացնել այն։
Ընկերությունը հայտարարել է, որ նոր հնարավորությունները արդեն այս տարի հասանելի կլինեն։
Վիդեոխմբագրման նոր ԱԲ գործիք է ներկայացրել նաև հայկական Renderforest ընկերությունը։ Renderforest-ը առցանց հարթակ է, որն ունի արհեստական բանականության ներդրված տեխնոլոգիաներ ու օգնում է մարդկանց ստեղծել վեբ կայքեր, վիդեոներ, գրաֆիկաներ՝ օգտագործելով համակարգչի բրաուզերը։
Հաղորդաշարի նոր էպիզոդում խոսել ենք ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանի հետ, փորձարկել անիմացիոն հոլովակ ստեղծելու առցանց գործիքը։
Մեկնաբանել