
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ամերիկահայ գործարար և բարերար Ջեյմս Թուֆենկյանին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ, մասնավորապես՝ բնակարանային կարիքների հասցեագրմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին:
Մտքեր են փոխանակվել բնակարանային ապահովման ծրագրի իրականացման մանրամասների շուրջ՝ հատուկ անդրադարձ կատարելով դրա շրջանակում բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությանը»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել