HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ ձին սատկել է, կան տուժածներ

Ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1999 թ.) բախվել է ձիուն․ ձին սատկել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Գ. Ս.-ն (ծնված 1999 թ․) և Ա. Ա.-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ ուղևորների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ վարորդինը՝ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter