
Արդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը․ քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համատեղ ամբողջությամբ արդիականացվել են մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգերը:
«Զուգահեռաբար մաքրվել են կայարանի պատերի քարերը: Աշխատանքները տևել են մոտ 4 ամիս։ Առաջիկայում նախատեսվում է արդիականացնել նաև մյուս կայարանները»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել