
Դավթաշեն վարչական շրջանում և Քասախ գյուղում 24 ժամով ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 2-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10.00-ն կդադարեցվի՝
- Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-3-րդ զանգվածների, Աղաբաբյան փողոցի,
- Կոտայքի մարզի Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի և Անդրանիկի փողոցի ջրամատակարարումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել