
Կայացել է Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարը
Այսօր տեղի է ունեցել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հիմնած «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարը։
Համագումարի ընթացքում Մարությանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել է կուսակցության ծրագրերը, գաղափարախոսությունը, ինչպես նաև քննադատել է գործող իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը։
Նորաստեղծ կուսակցությունը հայտնել է, որ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է: «Նոր ուժ» կուսակցության գաղափարական հենքը սոցիալ-ռեֆորմիզմն է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել