Չբացահայտված փաստ. հայոց լեզվիս դասատուին մեղադրում էին աշակերտ գայթակղելու մեջ
Միանշանակ է, որ հայոց լեզվի իմացությամբ պարտական եմ իմ հայոց լեզվի ուսուցչուհուն: Էդ առումով դժգոհելու պատճառ չունեմ: Ես պատկանում էի այնպիսի աշակերտների թվին, որոնք սովորում են այն դեպքում, երբ դասատուն պահանջում է: Կան չէ՞ այնպիսի աշակերտներ, որոնք անկախ ամեն ինչից սովորում են: Ես'չէ: Եթե դասատուն պահանջկոտ էր ու խիստ' ես նրանից կքամեի վերջին գիտելիքները, հակառակ դեպքում' մի կերպ քարշ էի տալիս դասը, քանի որ գերազանցիկ էի ու պետք էր, որ ինչ-որ բաներ պատասխանեի:
Էդ առումով լրիվ բոբիկ եմ աշխարհագրությունից, որն իմ համար ամենահետաքրքիր դասերից մեկն էր, բայց այդ դասերը դաս չէին, այլ դասղեկի ժամ: Դասղեկիս տանել չեմ կարողանում. հիմա նրան դրսում տեսնելիս գլուխս թեքում և չեմ բարևում: Նրա բարոյական նկարագրին կնվիրեմ առանձին գրառում: Բոբիկ եմ նաև քիմիայից, որի դասին ամեն ինչ անում էինք, բացի քիմիայից: Շարունակությունը` դպրոցական բլոգում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել