
Հարաբերությունների կարգավորման գործընթացում Բաքվին ու Երևանին միջնորդներ անհրաժեշտ չեն. Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Բաքուն և Երևանը առանց միջնորդների կարող են կարգավորել իրենց հարաբերությունները։
«Սկսվել է սահմանների սահմանազատումը, նույնիսկ սահմանագծման աշխատանքներ են տարվում։ <...> Մեր երկու երկրներին հաջողվել է դրան հասնել առանց որևէ միջնորդի։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, ովքեր հետապնդում են իրենց նպատակները, չեն ցանկանում օգնել, այլ ցանկանում են միջամտել մեր տարածաշրջանի գործերին՝ իրենց քաղաքական և տնտեսական շահերին հասնելու համար։ Նրանք միայն ուզում են կրակի վրա կրկին յուղ լցնել»,- Բաքվում ընթացող «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» թեմայով միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի ժամանակ հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ թույլ չի տա հերթական հակամարտության բռնկումը Հարավային Կովկասում: «Երեսնամյա առճակատումից հետո Ադրբեջանն ու Հայաստանը հստակ հասկանում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն են ուզում։ Իսկ նման խաղաղության կարելի է հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհով»,- եզրափակել է նա։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել