
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել է թմրանյութին նմանվող բուսական զանգված
Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ է ընդունվել կալանավորված անձ Ն․ Բ․-ն, ում քրեակատարողական ծառայողները ենթարկել են անձնական խուզարկության և գուլպայի միջից հայտնաբերել փաթեթ՝ 3.0 գր․, թմրանյութի նմանվող, բուսական զանգվածով։
«Նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ է ընդունվել կալանավորված անձ Կ․ Գ․-ն, որի խուզարկությամբ նրա մոտ առկա ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է կիսաայրված գլանակ՝ լցված 0,5 գր․, թմրանյութի նմանվող, չոր, բուսական զանգվածով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել