HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիտալի Բալասանյանը՝ իշխանության սահուն փոխանցման մասին

Հուլիսի 15-ին Ստեփանակերտի տարբեր թաղամասերում հանդիպումներից հետո նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն իր հեռուստատեսային ելույթում դիմել է Արցախի բնակչության տարբեր խմբերի, որոնցում նաև անդրադարձել է իշխանության սահուն փոխանցման խնդիրներին:

«Սիրելի հայրենակիցներ,

Իմ նախընտրական շտաբի կողմից անցկացված սոցհարցումները, ինչպես նաև հանդիպումների ընթացքում ժողովրդի տրամադրությունը և արտահայտած աջակցությունը վկայում են, որ մեր հաղթանակին հասնելն ամբողջովին իրական է: Սա ստեղծում է մի նոր իրավիճակ, արդիական է դառնում իշխանության սահուն, առանց ցնցումների  փոխանցման հարցը: Այն իշխանություններից և իշխանամետ ուժերից պահանջում է մեծ պատասխանատվություն և իրական հայրենասիրության դրսևորում:

Իշխանությունների կողմից ընտրակեղծիքները կհամարվեն դավաճանություն և ժողովրդի կամքի դեմ բռնացում, որն անհետևանք չի մնա: Զանգվածային ընտրախախտումները մենք համարելու ենք իշխանությունների կողմից ներքին կայունության դեմ ուղղված քայլ: Նման սցենարի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է գործող նախագահի և նրա թիմակիցների վրա:

Այս իրավիճակում առանցքային նշանակություն ունի բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովների անդամների դերը և նրանց քաղաքացիական դիրքորոշումը:

Հանձնաժողովների հարգելի անդամներ,

Ձեզ պատմական հնարավորություն է տրված ապահովել ազատ, առանց կեղծիքների ընտրություն` ապահովելու համար Արցախի զարգացումն ու հզորացումը:

Ժողովրդավարական են համարվում այն երկրները, որտեղ ժողովուրդն ընտրությունների միջոցով կարողանում է իշխանություն փոխել: Նման սցենարի կիրառումն Արցախում անմիջապես կբարձրացնի երկրի միջազգային վարկանիշը, հիմք կդառնա մեր հասարակության զարգացման համար, իսկ մեր ծրագրի իրականացումը բարեկեցություն կբերի ժողովրդին:

Ժողովրդի հաղթանակը ժողովուրդն է կերտում: Համոզված եմ, որ միասնական ուժերով մեզ կհաջողվի հասնել փոփոխությունների և ապահովել Արցախի անվտանգ և բարեկեցիկ զարգացումը,- նշել է Վիտալի Բալասանյանը»:

Հուլիսի 16-ին նախագահի թեկնածուն իր հանդիպումները կշարունակի Քաշաթաղի շրջանում:

Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբ

Ստեփանակերտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter