HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

18 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը հանդիպում է պահանջում ՄԻՊ գրասենյակից, սակայն նրան այցելող չկա

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գևորգ Ջիլավյանն արդեն 18 օր՝ ապրիլի 15-ից, հացադուլ է հայտարարել: Այսօր հայտարարել է, որ պատրաստվում է նաև ջրադուլ սկսել: Պահանջում է, որպեսզի պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն իր քրեական վարույթին: Դժգոհում է ընթացքից

Գործի նախաքննությանը չմիջամտելու նպատակով, մանրամասներին չենք անդրադառնում, սակայն Գևորգ Ջիլավյանը դժգոհ է և նախաքննությունից, և իր պաշտպանից: Պահանջել է փոխել հանրային պաշտպանին, սակայն դեռ ընթացք չի տրվել:

Ջիլավյանի առողջական վիճակը լավ չէ: Նա ՔԿՀ բժիշկներից էլ դժգոհություն ունի, պատշաճ բուժօգնություն չի ստանում:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն ասաց, որ Գևորգ Ջիլավյանը բժիշկների հսկողության տակ է, պարբերաբար ենթարկվում է բուժզննման:

Ջիլավյանն ահազանգել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն նրան չեն այցելել:

ՄԻՊ գրասենյակի  խորհրդական Արթուր Ասլանյանը «Հետք»-ին փոախանցեց, որ Գևորգ Ջիլավյանից ստացված բողոքի հիման վրա՝ պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական գծով ներկայացուցչի հետ: Զրույցը կրել է խորհրդապահական բնույթ, հետևաբար մանրամասների տրամադրումը երրորդ անձին ենթակա չէ:

«Հարկ ենք համարում ընդգծել, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»,-նշում են ՄԻՊ գրասենյակից:

Սա այն դեպքում, երբ Ջիլավյանը դժգոհում է մի շարք հարցերից, որոնք գուցե փոխկապակցված են քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ, իսկ ՄԻՊ գրասենյակից փորձում են զրուցել ոչ թե հացադուլ հայտարարած կալանավորի հետ, այլ՝ ՔԿՀ բժշկական գծով ներկայացուցչի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter