
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին
Ռուսական զորքերը մայիսի 3-ի ցերեկը կառավարվող ավիացիոն ռումբերով հրթիռակոծել են Ուկրաինայի Խարկով քաղաքը: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերից։
Ինչպես հայտնել է Խարկովի քաղաքային վարչակազմի ղեկավար Իգոր Տերեխովը, ռուսական հարվածի տակ հայտնվել է Խոլոդնոգորսկի շրջանի բնակելի շինություններից մեկը։ Նախնական տվյալներով՝ վնասվել է քաղաքային տրամվայը, որը տեղափոխում էր ուղևորներին։ Քաղաքային վարչակազմի ղեկավարը հավելել է, որ ավերվել է մասնավոր մի քանի տուն, որոնց փլատակների տակ մարդիկ կային։
Նախնական տեղեկություններով՝ հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Նրա խոսքով՝ զոհվածը տարեց կին է։
Լուսանկարը՝ Խարկովի մարզային դատախազության տելեգրամյան ալիքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել