
Հորդառատ անձրև Երևանում. փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մայիսի 3-ին, ժամը 23։30-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվում Երևան քաղաքում տեղացած հորդառատ անձրևի, հեղեղումների, ջրալցումների, փլուզումների, ջրում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
«Երևան քաղաքում Փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, կատարվում է հետախուզություն։
Ըստ առաջնահերթության՝ բոլոր ահազանգերը սպասարկվում են, ինչպես նաև փոխանցվում համապատասխան ծառայություններին»,- նշվում է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել