
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ: Հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.eurowings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել