HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կատարը պատրաստ է ԱՄՆ-ի խնդրանքով արտաքսել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին

Կատարը պատրաստ է կատարել ԱՄՆ-ի խնդրանքը և անհրաժեշտության դեպքում երկրից արտաքսել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման առաջնորդներին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Պարբերականը գրում է, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։

Ինչպես հայտնել է The Washington Post-ի աղբյուրը, ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդերահման ալ Թանիի հետ զրույցում հայտարարել էր, որ արաբական այդ երկրի իշխանությունները պետք է արտաքսեն «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդներին, եթե զինյալները շարունակեն մերժել Իսրայելի հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման գործարքի վերաբերյալ առաջարկները:

The Times of Israel-ի աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ն այդ հարցով կարող է դիմել Կատարին, եթե «ՀԱՄԱՍ»-ը մերժի գործարքի վերաբերյալ վերջին առաջարկը, որը կողմերը պետք է քննարկեն այսօր՝ մայիսի 4-ին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: WP-ի տվյալներով էլ՝ Կատարի իշխանությունները «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդներին նախապես խորհուրդ են տվել բնակության նոր վայր ընտրել։

Այսօր` մայիսի 4-ին, «ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունն ուղևորվել է Կահիրե։ Գործարքի քննարկմանը կմասնակցեն Իսրայելն ու միջնորդները՝ Եգիպտոսը, Կատարը և Միացյալ Նահանգները: Ինչպես հայտնել է Al Hadath-ը, խմբավորման ներկայացուցիչները համաձայնել են հակամարտության կարգավորման պլանի երկու փուլերի հետ, ու կողմերը մտադիր են քննարկել երրորդ փուլը: Այն ներառում է Գազայի հատվածում հրադադարի պայմանները։

Լուսանկարը՝ Cem Tekkeşinoğlu/Anadolu Agency

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter