
Ֆուաթ Օքթայը ամերիկացի կոնգրեսականների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Վաշինգտոնում ամերիկացի կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
Այդ մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Նշվել է, որ Օքթայն իր կարծիքն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ և քննարկել տարածաշրջանում Թուրքիայի համար այնպիսի կարևոր հարևանի հետ հարաբերությունները, ինչպիսին Իրաքն է։
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել նաև այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են` Թուրքիայի առաջնահերթությունները Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նկատմամբ, նրա դիրքորոշումն Արևելյան Միջերկրականի վերաբերյալ, Գազայում տեղի ունեցող իրադարձությունները և ռուս-ուկրաինական պատերազմը:
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել