
Զախարովան կարծում, է, որ Արևմուտքը մտադիր է պատերազմել Ռուսաստանի հետ
Հյուսիսատլանտյան դաշինքի Steadfast Defender զորավարժությունները խոսում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է ՌԴ-ի հետ հնարավոր հակամարտության։ Այդ մասին նշվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան ԶԼՄ-ների այն հարցին, թե ինչ կարծիք ունի պաշտոնական Մոսկվան Հյուսիսատլանտյան դաշինքի այս զորավարժությունների վերաբերյալ։
«Պետք է արձանագրել, որ ՆԱՏՕ-ականները լրջորեն պատրաստվում են մեզ հետ «պոտենցիալ կոնֆլիկտի»»,- հայտարարել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այդ մասին բացահայտ խոսում են ՆԱՏՕ–ի բարձրաստիճան ներկայացուցիչներն ու զինվորականները, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը և ԱՄՆ-ի զինված ուժերի Եվրոպական հրամանատարության հրամանատար և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Քավոլին:
Նա հայտարարել է, թե «հենց ՆԱՏՕ-ն է Ռուսաստանի դեմ բոլոր ոլորտներում, ինչպես նաև աշխարհագրական բոլոր ուղղություններով, հիբրիդային պատերազմ սանձազերծել»։
Լուսանկարը՝ Anton Vaganov/Reuters
Մեկնաբանել