
Թրամփը մշակել է Ուկրաինայում պատերազմի դադարեցման պլան
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մշակել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ ավարտի մանրամասն ծրագիր, սակայն այն չի հրապարակելու մինչև ընտրությունները: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է The Daily Telegraph-ը։
«Կա մի ծրագիր, բայց Թրամփն այն չի քննարկի կաբելային հեռուստատեսության նորություններում, քանի որ այդ դեպքում դուք կորցնում եք ազդեցության ամբողջ լծակը»,- հայտնել է աղբյուրը։
Պարբերականի զրուցակիցը նշել է, որ դրա փոխարեն, Թրամփը կկենտրոնանա այն պարզ ուղերձի վրա, որ ինքը կարող է կանգնեցնել հակամարտությունը՝ փորձելով շահել այն ընտրողների ձայները, որոնք հանդես են գալիս ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: «Նա ցանկանում է դադարեցնել սպանդը»,- հավելել է աղբյուրը։
Ապրիլի վերջին Time ամսագրին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ ընտրվելու պարագայում օգնություն չի հատկացնի Ուկրաինային, եթե Եվրոպան ևս միջոցներ չտրամադրի։
Լուսանկարը՝ Jabin Botsford/Pool/Reuters
Մեկնաբանել