
Վրաստանը կարող է բաց թողնել եվրաինտեգրման շանսը. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ Վրաստանի ղեկավարությանը փոխանցել է, որ Թբիլիսին կարող է բաց թողնել եվրոպական ապագայի հնարավորությունը: Այդ մասին Միշելը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
«Հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Քննարկեցինք Վրաստանի վերջին իրադարձությունները, և ես լիակատար աջակցություն հայտնեցի բոլոր վրացիներին, որոնք իրենց երկրի եվրոպական ապագան առաջին տեղում են դնում։ Վրաստանի ապագան ԵՄ-ում է, բաց մի՛ թողեք այս հնարավորությունը»,- գրել է Միշելը։
In a phone call with @PM_Kobakhidze discussed the recent developments in Georgia and reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first.
— Charles Michel (@CharlesMichel) May 3, 2024
Georgian citizens' call for an open democratic and pluralistic society must be heeded.
Vibrant…
Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը և նրա պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն բազմիցս հայտարարել էին, որ «օտարերկրյա գործակալների մասին» վրացական օրինագիծն անհամատեղելի են համարում այն պարտավորությունների հետ, որոնք ստանձնել է Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու իր ձգտման շրջանակներում:
Այս հեռախոսազրույցին անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ըստ նրա՝ հեռախոսազրույցում ինքն իր վրդովմունքն է հայտնել այն մասով, որ արևմտյան գործընկերները դժկամությամբ են գնում Վրաստանի իշխանությունների հետ «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկմանը։
I had a conversation with Charles Michel @eucopresident , President of the European Council regarding the Draft Laws On Transparency of Foreign Influence and On the Protection of Family Values and Minors.
— Irakli Kobakhidze (@PM_Kobakhidze) May 3, 2024
I conveyed my disappointment that despite numerous invitations, our…
«Ես իմ հիասթափությունը հայտնեցի, որ, չնայած բազմաթիվ հրավերներին, մեր գործընկերները դժկամությամբ են առարկայական քննարկումների մեջ մտնում «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի շուրջ։ Ավելին, ես ընդգծել եմ, որ մենք դեռևս չենք լսել ոչ մի հակափաստարկ առաջարկված օրենքի դեմ, որն ուղղված է բացառապես վրացական հասարակության նկատմամբ համապատասխան կազմակերպությունների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը Եվրոպական խորհրդի ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաև «2020-2023 թվականներին Վրաստանում հեղափոխությունների երկու փորձերին արտերկրից ֆինանսավորվող կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության վրա»: Կոբախիձեն ընդգծել է նաև, որ այս օրենքի ընդունումը «կարևորագույն նախապայման է ապաբևեռացման հասնելու համար, ինչը Եվրամիության հիմնական հանձնարարականն է»:
Լուսանկարը՝ Dario Pignatelli/Euronews
Մեկնաբանել