
Տոկաևը կայցելի Ռուսաստան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մտադիր է մայիսի 8-9-ը այցելել Մոսկվա: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը։
«Մեր նախագահների միջև հանդիպումները բավականին հաճախ են ընթանում։ Հոկտեմբերին Վլադիմիր Պուտինի՝ Ղազախստան կատարած այցից հետո մեր նախագահները հանդիպել են արդեն երկու անգամ՝ Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթաժողովներին և փետրվարին Կազանում՝ Ապագայի խաղերի ժամանակ։ Մայիսի 8-9-ը նախատեսվում է մեր նախագահի այցը Մոսկվա»,- հայտարարել է նա։
«Ընթացիկ տարում Ղազախստանը նախագահում է Շանհայի համագործակցության կազմակերպությունում և ՀԱՊԿ-ում: Ըստ այդմ, այդ ձևաչափերի շրջանակներում մեր առաջնորդների միջև հանդիպումներ ևս կլինեն»,- հավելել է ղազախ դեսպանը՝ մեկնաբանելով 2024 թվականին Ռուսաստանի և Ղազախստանի առաջնորդների միջև շփումների պլանը։
«Բացի այդ, մենք պատրաստվում ենք մեկնել Ուֆա, որտեղ տեղի կունենա Ղազախստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համաժողով։ Այս տարվա օրակարգը բավականին հագեցած է»,- շարունակել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Մոսկվայում կկայանա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը, որին, հավանաբար, կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թե արդյոք Փաշինյանը կմասնակցի մայիսի 7-ին Պուտինի երդմնակալության արարողությանը և մայիսի 9-ի շքերթին, դեռևս հայտնի չէ։
Լուսանկարը՝ Sputnik/Alexei Nikolsky/Kremlin via Reuters
Մեկնաբանել