HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հունգարիայի ԱԳ նախարարը քննադատել է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության մասին Մակրոնի հայտարարությունը

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորության մասին:

«Մենք այդ հայտարարությունները համարում ենք սպառնալիք։ Մենք հակամարտության կողքին ենք և շատ լավ հասկանում ենք, որ եթե արևմտյան զորքերը լինեն Ուկրաինայի տարածքում, ապա պատերազմի մասշտաբները զգալիորեն կմեծանան»,- ֆրանսիական LCI հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սիյարտոն՝ հավելելով, որ հակամարտության էսկալացիան շատ վտանգավոր կլինի։

Նրա կարծիքով՝ Արևմուտքին անհրաժեշտ է զենքի մատակարարումից անցում կատարել խաղաղության որոնմանը։ «Ուկրաինային սպառազինությունների նոր մատակարարումների, այնտեղ զորքեր ուղարկելու կամ միջուկային զենք կիրառելու մասին մտորումների փոխարեն, անհրաժեշտ է վերջ դնել այդ պատերազմին, դադարեցնել կրակը և սկսել խաղաղության բանակցություններ։ Դա նոր աղետից խուսափելու միակ միջոցն է»,- կարծում է հունգարական դիվանագիտության ղեկավարը։

Սիյարտոն ընդգծել է, որ Ուկրաինա զորքերի ուղարկումը կհանգեցնի հակամարտության սրման։ «Ուկրաինայում եվրոպական կամ ամերիկյան զորքերի ներկայությունը կնշանակեր կարմիր գծի հատում։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խուսափենք ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատումից։ Ո՞վ է ուզում երրորդ համաշխարհային պատերազմ: Հունգարացիները դա չեն ուզում»,- հայտարարել է հունգարացի պաշտոնյան։

Նախօրեին The Economist ամսագրին տված հարցազրույցում Մակրոնը նշել էր Ուկրաինա զորք ուղարկելու երկու պայման՝ Կիևի խնդրանքը և Ռուսաստանի կողմից ռազմաճակատի գծի ճեղքումը: Ընդ որում, նա ընդգծել էր, որ Ուկրաինայից նման խնդրանք չկա։

«Ինչպես ասել եմ, ես ոչինչ չեմ բացառում, որովհետև մենք դիմադրում ենք նրան, ով ոչինչ չի բացառում։ Մենք, անկասկած, չափազանց շատ կասկածներ ունեինք, երբ սահմանում էինք մեր գործողությունների սահմանները»,- հայտարարել էր Մակրոնը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ աջակցում են Փարիզի այս մոտեցմանը ու համաձայն են իր դիրքորոշմանը։

Լուսանկարը՝ hungarytoday.hu-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter