
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ։
Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզումը հայտարարել է «Քրեական օրենսգրքի հոդվածով»։ Թե կոնկրետ որ հոդվածով, ռուսական կողմը չի մանրամասնել։
Կայքում հրապարակվել է Զելենսկու նախապատերազմական ժամանակաշրջանի լուսանկարներից մեկը և նրա տվյալները։
Այլ մանրամասներ չեն նշվում։
Վլադիմիր Զելենսկին ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում։ 2019 թվականին նա ընտրվել է Ուկրաինայի նախագահ։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել