HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնու ձորի մուտքը` 1000 դրամ (վիդեո)

Յուլյա Գրիգորյանց

Սկզբից մեզ կանգնեցրեց այնտեղ նստած հայտնի պապիկը իր փայտով: Պահանջեց կանգնեցնել մեքենան: Ասաց, որ պետք է վճարենք 1000 դրամ: Սկսեցինք հարցեր տալ, պահանջել կտրոնը, միանգամից մոտեցան երիտասարդներ, որոնք շատ վրդովվեցին մեր հարցերից և արդեն ուզում էին ընկերոջս հետ «տղավարի» կռիվ անել և պահանջել, որ դուրս գա մեքենայից: Պապիկը գոռգոռում էր և, մոտենալով մեքենային, գոռում էր, որ կջարդի:
Կտրոնը այսօրվա, բայց այլ ժամի կտրոն էր, շպրտեցի իրենց' ասելով որ անօրինական է: Չեինք կարող մեքենայով շարժվել տեղից, քանի որ պապիկը մեքենայի առջև կանգնել էր:

Հետո մոտեցավ մի տղամարդ' պնդելով, որ ինքն է տարածքի սեփականատերը: Ասացի' անօրինական փող եք գանձում և պահանջեցի տարածքի սեփականաշնորհման վկայականը: Բնականաբար պնդում էր, որ ունի:

Արդյունքում այդ մարդը բերեց մեզ ՀԴՄ-ն, և մեր առջև տպեց կտրոնը: Կտրոնի վրա նշված է' Ա/Հ Համբարձումյան Հ.:

Մեկնաբանություններ (3)

erevanci
erevanic durs ur el gnum es nuyn vichakna tirum, mi hat annormal hasakov mard en kangnacnum vor@ poxa pahanjum, u mecamasnutyun@ vor ekel hasel en ettex et mardu tariqn el hargelov et 1000 kam 2000 dram@ talis gnum en, bayc senc ban chei patkeracnum vor 1000 drami hamar mard kara qarov glux baci, et bidzukin petqa beren mer azgayin tangaran vorpes nmush, vor tenc > ela linum, nuyn vichakum gtnvuma nayev ashtaraki dzor@, mi qani borbosac sexan ator en drel ev iranc patkeracumov sarqel en hangsti goti, ev du kuzes ogtvel et chqnax ev harmaravel sexan atoric te uxaki kuzes maqur odin geti apin nstel du mievnuynn e petq e vchares, bayc te um ev inchi hamar ay et mek@ djvaranum em patasxanel...
Karine
Ինչ ամոթ է: Եվ առաջին անգամ Հայաստան մտած ու տեսարժան վայր այցելող զբոսաշրջիկը նաեւ սրանցով է պատկերացում կազմում Հայաստանի ու հայերիս մասին: Շատ ամոթ
Վարդան
Բիձեն սորտ ա :Ճ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter