HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Anonymous-ի հաքերները հարձակվել են Վրաստանի արդարադատության նախարարության կայքէջի վրա

Anonymous միջազգային հաքերային խմբավորումը ստանձնել է Վրաստանի արդարադատության նախարարության կայքի վրա հարձակման պատասխանատվությունը, որը կայացել էր մայիսի 3-ի երեկոյան։ «Anonymous-ն անջատել է Վրաստանի արդարադատության նախարարության կայքը»,- Х-ի իր միկրոբլոգում նշել է խմբավորումը։

Ինչպես նշում է Эхо Кавказа-ն, Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն մայիսի 4-ի կեսգիշերից հայտնել է կայքի աշխատանքների վերականգնման մասին և իր դժգոհությունը հայտնել նրանց, ովքեր ուրախանում են կիբերհարձակումներով։

«Պետական հաստատության կայքի անջատումը հանցագործություն է: Հանցագործությամբ ուրախանալը և ուրախությամբ ու հպարտությամբ կիսվելը առնվազն անբարոյականություն է։ Արդարադատության նախարարության կայքն օգտագործում են շատ մարդիկ՝ անկախ քաղաքական հայացքներից։ Ըստ այդմ, տուժում են այն մարդիկ, որոնք կարող են բախվել տարբեր արտակարգ իրավիճակների»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վրացի պաշտոնյան։

Эхо Кавказа-ն գրում է, որ Anonymous-ն արդեն մի քանի օր շարունակում է Վրաստանի կառավարական կայքերի վրա հարձակումները։

Ավելի վաղ հաքերներին հաջողվել էր անջատել իշխող «Վրացական երազանք» կուսակցության, կառավարամետ Pos ТV հեռուստաալիքի և Վրաստանի ՆԳՆ կայքերը: Միջազգային հաքերային խմբավորումը խոստանում է շարունակել անջատել կառավարական վեբ ռեսուրսները «սեփական քաղաքացիների դեմ անմարդկային գործողությունների համար»՝ նկատի ունենալով վրացական ոստիկանության դաժան վերաբերմունքը Թբիլիսիում «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ բողոքողների նկատմամբ, որը «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի վրացական անալոգն է:

Լուսանկարը՝ Shutterstock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter