
«Հետք»-ի ահազանգի հիման վրա ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել հայ-բելառուսական խանութներում
«Հետք»-ի հրապարակման և լրագրողի ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Երևանի Գրիգոր Լուսավորիչ և Ազատության պողոտա հասցեներում գտնվող «ԱՌ-ԲԵ Ռետէլի» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետերում (հայ-բելառուսական խանութներ)։
«Արդյունքում հայտնաբերվել է «LEOR» ապրանքանիշի ժամկետանց սննդամթերք․ ձկան պահածո՝ կիլկի, 2 հատ, աղցան կորեական՝ 1 հատ, ատլանտիկական սելդ յուղի մեջ՝ 2 հատ, աղցան բազուկով կորեական ՝ 1 հատ։
Նշված ապրանքները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել