Հայ դյուցազնավեպի Քոչարյան պատումը
Ս.թ. հուլիսի 17-ին՝ ժամը 18.30-ին, «Զանգակ» գրատանը տեղի կունենա «Հայ դյուցազնավեպի Քոչարյան պատումը» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:
Միջոցառմանը նաև կցուցադրվի Երվանդ Քոչարի՝ 20-րդ դարի ֆենոմեններից մեկի արվեստը ներկայացնող տեսաֆիլմերից մեկը:
Էպիկական պատումը Քոչարը ներկայացնում է գրաֆիկական 7 էջով՝ վերարտադրելով Հայկական լեռնաշխարհում իբրև թե պահպանված հնագույն հարթաքանդակներ, որտեղ պատկերված են Սասնա դյուցազունների քաջագործությունները.
Բերդի անվանադրումը
Առյուծաձև Մհերը
Դավիթը գառնարած
Դավիթը և հարկահավաքները
Դավիթը Քուռկիկ Ջալալու հետ
Դավթի կռիվը Մսրա Մելիքի հետ
Փոքր Մհերը
Ցուցադրությունը գրատանը կներկայացվի մինչև ս.թ. հուլիսի 28-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել