HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ռապսոդիա» ֆիլմը կցուցադրվի Միացյալ Թագավորությունում

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացված «Հայկական ռապսոդիա» ֆիլմը Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակակիրն է: Հայաստանի մասին պատմող սփյուռքահայ երիտասարդների ֆիլմը կցուցադրվի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 2013 թվականի փառատոնին:

Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որ յուրաքանչյուր տարի իր շուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին` քննարկելու և ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: 1994 թվականից ի վեր անցկացվող փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման վայր չէ, այլ կրթական և համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ:

«Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմը Բրիազիլիան ներկայացնող երեք հայ ռեժիսորների համատեղ աշխատանքն է: Սա Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար Կանանյանի և Գարի Կանանյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է: Կասիանա Տեր-Հարությունյանը “Folha de Sao Paulo”-ի “Serafina” հանդեսի ֆոտոխմբագիրն է, Սեզար Կանանյանը 2010-ին հիմնել է իր Filmdesign կինոընկերությունը, իսկ Գարի Կանանյանն այժմ աշխատում է իր երկրորդ կինոնախագծի վրա:

«Սփյուռքահայ երիտասարդ ռեժիսրոներին հաջողվել է արտացոլել Հայաստանն իր հարուստ գունապնակով: Ֆիլմը հարուստ է կերպարներով և նրանցից յուրաքանչյուրը պատմում է իր Հայաստանի մասին` իր գույներով ու բացառիկությամբ»,-ասաց Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

Հեղինակներն իրենց ֆիլմը բնորոշել են որպես «ճանապարհային», որի հերոսների պատմությունները միաձուլելով, կերտում են մեկ ընդհանուր` Հայաստանի պատմությունը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ֆիլմն արժանացել է նաև լավագույն հայկական վավերագրական ֆիլմ մրցանակին: 

Բրիտանական խորհուրդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter